Իմ եղանակը

        Ոգեշնչված Սևակ հանճարով` մեջս մի բան արթնացավ… իմ եղանակը…

            Հիմա երևի ծիծաղել ուզեցիք: Հաստատ 🙂 : Բայց վստահ եմ` բոլորդ էլ սրտի խորքում երազում եք ձեր եղանակի գոյության մասին,  գուցե և երբեք չեք էլ գիտակցել:

            Ուրեմն այսպես: Արթնացա: Ամառ է… օ՜ ինչ տոթ է: Մի՞թե սա է այն երկար սպասված եղանակը, որի մասին փափագել եմ ամբողջ ձմեռ: Չէ՛, հաստատ սա չէ… ուրե՞մն: Դժգոհելու շատ պատճառ չկա, մանավանդ, եթե ապրում ես այնպիսի չքնաղ երկրում, ինչպիսին իմն է… Հայաստա՜ն… բայց…

            Ախր ամա՜ռ է: Չէ՞ որ ես այնքա՜ն երկար եմ սպասել արձակուրդներիս: Վերջապես կարող եմ հանգստանալ, վայելել կյանքն առանց դասերի մասին մտածելու: Հանգի՜ստ…օ՜, ինչ լավ բան է, չէ՞… հանգի՜ստ… խաղաղությու՜ն…
            Բայց արի ու տես, որ հանգստի մասին մտածել անգամ անկարող ես: Ամբողջ միտքդ ջանում ես սևեռել միայն մի խնդրի լուծման ուղղությամբ. ինչպե՞ս հովանալ… ախր շա՜տ շոգ է…
            «Ոչի´նչ»,-մտածում ես: «Շուտով աշու՜ն է, ա՜խ աշու՜ն, մրգե՜ր, սառն օ՜դ, տերևնե՜ր, որոնք խշխշում են ոտքերիդ տակ… ի՜նչ հավես է, չէ՞…»
            Եկավ աշունը: Ախր ի՞նչն է հավես: Անդադար անձրև՞ը, ամպամած երկի՞նքը, թե՞ թախիծը, որն անհնար է չզգալ պատուհանից դուրս նայելիս: Ա՜խ թախի՜ծ… թախի՜ծ… կարո՜տ… սպասու՜մ (չգիտես էլ` ում ես սպասում): Չէ´, շա՜տ տխուր է…
            Ձմե՜ռ, ձմե՜ռ… սիրում եմ ձմեռը: Գուցե ամենասիրածս տոնի համար… Ամանո՜ր… (չգիտեմ Ամանո՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ ծննդյանս օրը): Բայց չէ´, ցու´րտ է… ուզում ես կծկվել մի անկյունում ու տաքանալ, տաքացնել հոգիդ… Կարծում եմ մարմնի սառնությունը բերում է հոգու ջերմության պակասի… հա´, հա´, այդպես է, չծիծաղեք… Ու նորից սպասու՜մ, սպասու՜մ, թե ե՞րբ է գալու ԳԱՐՈՒՆԸ: Այո՜, մտածում ես` գուցե հենց գարունն է երազներիդ եղանակը: Ախր գարունն այդքան գովերգել են մեր մեծերը, հանճարնեը: Ուրեմն մի բան գիտեն, չէ՞… Գարու՜ն, պայծառ գարու՜ն, կանա՜չ…
            Գարունն էլ եկավ: Է՜… էս գիժ ամիսն էլ համը հանեց: Ախր չի թողնում հանգիստ ապրել: Չէ´, սա էլ չի…
            Այսպես ամբողջ տարի սպասում եմ մի հրաշքի… իմ եղանակին, որը կստիպի ապրել` կարծես ականջիդ շշնջալով «Ապրի՛ր, կյանքը հիասքա՛նչ է…»
            Ախր շատ լավն է իմ եղանակը: Ուրախ, կանաչ, տաք, հով, մեղմ քամի, մթնշաղ, պայծառ արև… Բայց դե չկարծեք, թե իմ եղանակն իդեալական է, չէ՞ որ այդպիսի ոչինչ չկա: Այն էլ ունի թերություն, չնայած` դեռ չեմ մտածել, թե որն է …
            Հուսով եմ Սևակն ինձ կների իր չքնաղ տողերից մեկ բառ փոխելու համար.
                   Իսկ ու՞ր է տարվա ի´մ եղանակը,
                   Այն հինգերորդը… մի՞թե չի գալու…
            Իսկ գուցե և դա էլ հենց իր թերությունն է… Ա՜ թող լինի այդպես, ես հո գիտեմ, որ այն չի գալու…
                                                                                                                                                                                                         Հեղինակ` Անի Խեչոյան
Advertisements

7 thoughts on “Իմ եղանակը

  1. Անծանոթ, չքնաղ ու տաղանդավոր,
    Նուրբ աչիկներով` կայտառ ու ժպտուն,
    Իմ բարեկամին մաղթեմ բյուրավոր
    Խիզախ խենթություն, երջանկաբեր ձյուն:
    Երկնակամարի կապույտը մաղթեմ,
    Չիրականացված իղձերի ժայթքում,
    Որպես արեգակ` փայլես վառ ու ջերմ,
    Յուրացնես բարին ու սերը կյանքում:
    Անվերջ թող խնդան քո լույս աչքերը.
    Նվիրում եմ քեզ իմ մաղթանքները …

    -դու արդեն մոտ ես քո եղանակին. շարունակիր ստեղծագործել համարձակ ու անկաշկանդ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s