ՊԱՅՔԱՐ ԸՆԴԴԵՄ ՍԻՐՈ

                Ուզում եմ հեռանաս, աներևութանաս իմ սրտից: Բայց դու, ի հակառակ ինձ, արմատներդ ավելի ես խորացնում: Ստիպում անընդհատ մտածել նրա մասին ու ևս մեկ անգամ հիշեցնում,  որ ես նրան դեռ չեմ մոռացել: Ինչու՞: Միթե՞ այդքան բարդ է առանց ցավ պատճառելու հեռանալ: Մի՞թե դժվար է հասկանալ, որ չեմ ուզում սիրել:

                Հեռացի՛ր, գնա նրա մոտ ով քեզ այնքան անհամբերությամբ և հույսով սպասում է: Ինձ հիասթափեցրիր, հույսերս չարդարացրեցիր, բայց մի թույլ տուր, որ ևս մեկը հիասթափվի և այլևս քեզ չսպասի:

                Հեռացի՛ր: Հեռացի՛ր, թե չէ դու ինքդ էլ չես հասկանա, թե ինչպես մի օր իմ սրտում ցավից կվերածվես չարության և այդ ժամանակ կխորտակես և՛ իմ, և՛ նրա կյանքը:

                Չեմ հասկանում, դու ի՞նչ է, խիղճ չունե՞ս:

                Չես ուզում հեռանալ, դե ուրեմն պատրաստվիր հակահարված ստանալու:

                Ես կասեմ բոլորին, թե դու ինչքան վատն ես: Կասեմ, որ գրքերում գրված քո նկարագրությունը, այնքան էլ չի համապատասխանու իրականությանը:

                Ո՛չ, ես սխալվեցի: Սա չի լինի հակահարված քեզ, այլ կլինի հարված նրանց, ովքեր դեռ հույսով ու հավատով սպասում են քեզ: Իսկ ես չեմ կարող քո կողմից պատճառած ցավի հետևանքով, կոտրել նրանց հույսն ու հավատը: Չէ՛, ես էգոիստ չեմ: Եթե կոտրվել է իմ հույսն ու հավատը, դա չի նշանակում, որ ես էլ ուրիշներինը  պիտի կոտրեմ: Ո՛չ, ես չեմ կարող, ես քեզ նման չեմ:

                Ինչու՞ չես հեռանում: Ի՞նչ է, իմ սրտում այդքն լա՞վ է: Կամ էլ դու՞ ես վատը, ուզում ես սրտումս ոչ մի լուսավոր կետ չթողնել և այն դարձնել խավարի ու չարության կացարան:

                Ինչու՞ հենց ես: Ի՞նչ է, ես է՞ի ամենաթույլը: Կամ էլ ամենաուժեղն ու այս ցավին դիմացողն էի՞:

                Առաջացած այս հարցերի մեղավորը դու ես, բայց չգիտես ինչու ես պետք է գտնեմ դրանց պատասխանը:

                Բայց այս ամենի հետ միաժամանակ, վախենում եմ քո հեռանալուց: Ինչու՞: Միգուցե՞ վախենում եմ, որ կհեռանաս և դատարկությու՞ն կտիրի իմ սրտում: Միգուցե՞ ինձ միայնակ և լքված կզգա՞մ:

                Բավակա՛ն է: Վե՛րջ այս անիմաստ հարցերին: Ժամանակն է քեզ արմատախիլ անել:

                Վե՛րջ: Քո իսկ թողած էներգիայով, որը պատրաստվում էիր օգտագործել իմ մեջ մնացած բարին ոչնչացնելու համար, ես առաջին և վերջինհարվածը կհասցնեմ քեզ` սիրուդ և քո արմատներին` սրտումս տարածված:

                -Հեռացի՛ր: Ես ջնջում եմ նրան իմ կյանքից, քո մնալն ավելորդ է, ես իմ ընտրությունը կատարել եմ. ավելի լավ է ես ինձ միայնակ ու լքված զգամ, սրտումս դատարկութըուն տիրի, քան ալն լցված լինի չարությամբ և ծավարով:

                                                                                                                                                                                               Հեղինակ` Անահիտ Սերոբյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s