The Secret (Գաղտնիքը)

Նրանք, ովքեր դիտել են The Secret ֆիլմը կամ կարդացել են համանուն գիրքը, հավանաբար տեղյակ են այն մասին, ինչ գրել եմ: Բայց վստահ եմ, որ շատ քչերին է բախտ վիճակվել իմանալ ԳԱՂՏՆԻՔԸ:

ԳԱՂՏՆԻՔԸ փոխանցվել է դարերով… Այն իմացել են աշխարհի ամենաբացառիկ կարողությունների տեր մարդիկ ` Դա Վինչին, Գալիլեյը, Բեթհովենը, Էդիսոնը, Էյնշտեյնը…

<< Գաղտնիք >> գիրքը բացահայտում է, թե ինչպես դու կարող ես փոխել կյանքիդ յուրաքանչյուր կողմը: Դու կարող ես վերափոխել ցանկացած տխրություն ու տառապանք ուրախության, առողջության և ուժի:

Ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա: Չկան սահմաններ: Այն ամենը, ինչ դուք մտածում եք, կարող է լինել ձերը, եթե դուք օգտագործում եք գաղտնիքը:

Շատերը սա հիմարություն կհամարեն, բայց ես անկեղծորեն հավատում եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում քո կյանքում, հենց ինքդ ես մագնիսի պես ձգել դեպի քեզ: Դա այն ամենն է, ինչ դու մտածում ես:

<< Ձեր յուրաքանչյուր միտքը իրականություն է ` մի ուժ >> :

Փրենթես Մալֆորդ

<< Այն, ինչ մենք հիմա ենք, արդյունքն է նրա, ինչ մենք մտածել ենք: Եթե մարդը խոսում և պատկերացնում է վատ մտքով, ցավը ուղեկցում է նրան: Եթե մարդը խոսում և պատկերացնում է մաքուր ու բարի մտքով, ուրախությունը հետևում է նրան և երբեք չի լքում, ինչպես ստվերը >> :

Բուդդա

Աշխատեք մտածել միայն պոզիտիվ: Մի մտածեք վատ բաների մասին, եթե նույնիսկ դեմ եք դրանց: Օր.` ոչ թե մտածեք պարտքեր չունենալու, այլ մեծ շահույթ ունենալու մասին: Քանի որ տիեզերքն ընկալում է <<պարտք>> բառը, և այդ դեպքում չզարմանաք, եթե ձեր պարտքերը շատանան:

Advertisements

7 thoughts on “The Secret (Գաղտնիքը)

  1. Ես ֆիլմն եմ նայել, ու նյարդայացած էի, որովհետև գրեթե բոլոր օրինակները փողի ու եկամտի մասին էին: Բայց անշուշտ, իրականություն կա գրքի/ֆիլմի մեջ. մեր միտքը, մեր ուղեղը չբացահայտված մեխանիզմ է, ինֆորմացիայի ու էներգիայի հզոր պաշարով, պարզապես մենք չգիտենք ինչպես օգտագործենք դրանք:

    • Անկեղծ ասած ես էլ ֆիլմը դիտելիս հաճույք չստացա անընդմեջ փողի մասին լսելով: Բայց կարծում եմ ֆիլմի հեղինակները այդ կերպ պարզապես փորձել են ունկնդիրներ հավաքել: Չէ՞ որ, ինչքան էլ ցավալի է ասել, մարդկանց մեծամասնությունն ամբողջ օրը իրենց միտքը ջանում է սևեռել միայն այդ ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերվում է մեր ուղեղի ինֆորմացիայի և էներգիայի հզոր պաշարին, ապա անկասկած լիովին համաձայն եմ ձեր հետ 🙂

  2. Շնորհակալություն նյութի համար: Ուզում եմ իմանալ՝ գոյություն ուն՞ի գրքի կամ ֆիլմի հայերեն տարբերակը: Նախապես շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s