Archive | Նոյեմբերի 2011

Քեզանից հետո

             Ինչու՞  հեռացար… Ինչու՞…
             Եթե մտածում ես, թե քո հեռանալով ի՞նձ վնասեցիր, ապա սխալվում ես…
             Եթե մարդիկ կարծում են, թե քե՞զ վնասեցիր,ապա սխալվում են…
             ՈՒրեմն ի՞նչն է փոխվել քեզանից հետո… Գուցե ամեն ի՞նչ…
             Լուսինն այլևս կարծես չի ժպտում, արևն այլևս չի ջերմացնում: Ջուրը կարծես ծարավ չի հագեցնում, հողը կարծես դառը պտուղներ է տալիս…
             Իսկ միգուցե փոխվել եմ միայն ե՞ս…
             Կարծես աչքերիցս ընկնող արցունքի կաթիլները դառն են… Սրտիս ծարավը ոչինչ չի հագեցնում… Ես այլևս չեմ ժպտում…
             Ինչու՞… Կարո՞ղ ես պատասխանել գոնե այս մեկ հարցին: Իհարկե ո՛չ: Չէ՞ որ քեզ համար արդեն միևնույն է, թե ես ի՞նչ եմ հարցնում, թե ի՞նչ եմ զգում…
             Դու հեռացել ես, ինձ մոռացել ես, ամեն ինչ ավարտվել է: Դու իմ կողքին չես, դու ունես քո կյանքը և ի վերջո նոր սեր…
             Իսկ ե՞ս… Ես ի՞նչ…
             Ի՞նչ կարող է ասել քարը, երբ նա անշունչ է: Ինչպե՞ս կարող է լուսինը լուսավորել երկինքը, երբ չկա արևը: Ինչպե՞ս կարող է ծաղիկը ծաղկել, երբ չկա այնքան ցանկալի արևի ջերմությունը: Եվ ի վերջո, ի՞նչ կարող է զգալ քարացած սիրտը` իմ սիրտը:
            Ոչի՛նչ… Ոչի՛նչ…
            Բայց ցավում է հոգիս, մարդկային հոգին, որ ընդունակ հիշելու ամեն ինչ: Հիշելու՜… Հիշեցնելու այն ամենը ինչ կապված է քեզ հետ:
           Հիշողություննե՛ր,որոնք կրծոտում են հոգիս: Վերքե՛րը քո սիրո, որ դեռ չեն սպիացել և…            Քեզանից հետո՞…
           Այս ամենը համապատասխանում էր մինչև այժմ ունեցած հոգեվիճակիս, իսկ հիմա՞…      Շնորհակա՛լ եմ…Շնորհակա՜լ եմ, որ դու հեռացար: Գիտե՞ս ինչու: Որովհետև քեզանից հետո ավարտվեց այն հեքիաթային աշխարհը, որը վաղուց դադարել էր տարբերվել իրականությունից, որտեղ ցավից ու խավարից բացի ուրիշ ոչինչ չկար:
          Արցունքներ չկա՜ն… Ես ժպու՜մ եմ… Ես շնչու՜մ եմ… Ես երջանի՜կ եմ… Ես ապրու՜մ եմ… Եվ այս ամենը, քո հեռանալու շնորհիվ, քանի որ հեռանալով, դու սկիզբ դրեցիր այս նոր հեքիաթային աշխարհին`«Ես հավատում եմ հրաշքներին…»:
                                                                                        Հեղինակ` Անահիտ Սերոբյան