Համբավի զորությունը

     Լև Տոլստոյը ցանկանում էր ստուգել, թե ինչպես են խմբագիրները վերաբերվում սկսնակ գրողների ստեղծագործություններին: Այդ նպատակով նա իր մի քանի պատմվածքներն ուղարկեց մի խմբագրի, որը նրան անձամբ չէր ճանաչում, և ձեռագրի տակ դրեց այլ ստորագրություն:

    Անցավ մի քանի շաբաթ: Մեծ գրողը սպասում էր պատասխանի: Սակայն այն չկար ու չկար: Վերջապես, նա ինքը գնաց խմբագրի մոտ:

  — Ստացե՞լ եք իմ պատմվածքները, — հարցրեց Տոլստոյը մեղմ ու հանգիստ տոնով:

  — Ստացել ենք: Ի դեպ, պետք է հայտնեմ Ձեզ, որ մենք չենք կարող տպագրել: Պատմվածքները թույլ են և գրված են ոչ այնքան գրագետ: Ես Ձեզ խորհուրդ կտամ այդ հասակում զբաղվել ուրիշ գործով: Գրելը ձեր կոչումը չէ…

  — Այնուամենայնիվ, սրանից առաջ որևէ բան գրե՞լ եք, — շարունակեց խմբագիրը:

  — Գրել եմ: Եվ, պետք է ասեմ, որ…

  — Որ ի՞նչ, — հարցրեց խմբագիրը:

  — Որ գուցե կարդացած լինեք իմ վեպերը` «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն», «Հարություն»…

Advertisements

2 thoughts on “Համբավի զորությունը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s