Ներիր…

Ների՛ր… ների՛ր… այս բառերն արդեն անցյալում են: Չկա առաջվա այն սպասումը, որն ինձ ստիպում էր ապրել և մտածել քո մասին: Չկա առաջվա այն կարոտը, որ զգում էի, և որն ինձ ստիպում էր անդադար արտասվել: Այս ամենն անհետացել է իմ թվացյալ աշխարհի հետ միասին: Դադարել եմ հավատալ քո գոյությանը: Դու պարզապես իմ հորինած աշխարհի մի մասնիկն էիր, որտեղ ամեն ինչ հիասքանչ էր: Բայց որոշ դեպքեր ստիպեցին ինձ հասկանալ, որ դու շուտով կլինես ոչ թե իմ կյանքի աղբյուրը, այլ կործանարարը:

Շատ անգամներ եմ ասել, որ կուզեի իրականում լինեիր, բայց վաղուց այս ցանկությունն էլ է մարել: Դու այլևս չկաս… չկաս իմ մտքում, չկաս իմ երգած ոչ մի սիրո երգում. մնացել ես միայն իմ հուշերում` գեղեցիկ և լի սիրով:

Այո´, սիրում էի, բայց դա բավական չէր, բավական չէր քեզ սպասելու համար, դու ինքդ պետք է ցանկանայիր գալ, բայց…

Բայց այն, որ դու այդպես էլ չհայտնվեցիր, կամա՛ց-կամա՛ց ստիպեց մոռանալ քո հանդեպ իմ զգացմունքները: Բայց միևնույն ժամանակ քեզ մոռանալը մեղմեց իմ բարկությունը, ատելությունը աշխարհի հանդեպ և օգնեց հասկանալ, որ դու թվացյալ էիր, իսկ մնացած ամեն ինչ` իրական:

Ների՛ր… ների՛ր… դու ինձ համար այլևս սպասված սեր չես, այլ պարզապես մի գեղեցիկ երազ, որն այդպես էլ անավարտ մնաց…

Հեղինակ` Անահիտ Սերոբյան

Advertisements

4 thoughts on “Ներիր…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s