Պահոցներ

Friday Night Muse…

Miss our ghost train,
Tears of rain lying on windows,
Magic warm breath
Frozen fingers
Our future on the glass…

/* 30. 10. 15 */

5c856eb25b3e1fc73f244a7686864411_xl

Advertisements

***

Image

Պետք չէ ավելին սպասել այն մարդուց, ով երբեք վատություն չի անում կամ նույնիսկ չի ցանկանում անել: Մի՞թե դրանից ավելին հնարավոր է տալ: Իսկ մե՞նք: Մենք ի՞նչ ենք անում:

Ակնկալիքներ ունենք միայն նրանցից, ում լավն ենք համարում: Բայց չէ՞ որ նրանք մեզ տալիս են ավելին, քան մենք պահանջում ենք: Ուղղակի չենք գիտակցում…

Նվիրվում է…

Երբ սրտիդ չորս խորշերից յուրաքանչյուրը պատկանում է մեկին, ու ամեն մեկը ուժգին-ուժգին սիրում է իր տիրոջը… երբ ինքդ քո կյանքն անգամ չես պատկերացնում առանց այդ չորս թանկագին ու անփոխարինելի էակների…
Երբ դրանցից մեկը դատարկվում է, զգում ես անզորությունդ: Սերը կա… ավելին` ուժգնանում է, բայց հասցեատիրոջը չի գտնում:
Ու հասկանում ես, որ սրտով չեն սիրում…
Ես ՔԵԶ չեմ սիրում մտքով կամ սրտով: Միտքը մի օր մոռացվում է, իսկ սիրտը` կանգնում: Ես ՔԵԶ սիրում եմ հոգով… հոգին միշտ կա…

Սիրում եմ ՔԵԶ, սիրել եմ ու միշտ կսիրեմ…

Հիշում եմ / Սև աչքերդ

Անցնում էի այն վայրով, որտեղ առաջին անգամ քեզ տեսա: Գիտեի, որ ժամանակիդ մեծ մասն այնտեղ էիր անցկացնում: Արդյոք պահպանե՞լ էիր սովորությունդ: Չգիտեմ: Բայց տարօրինակ զգացողություն ունեցա: Ինձ թվաց, թե ընդամենը մի քանի րոպե առաջ նստած էիր այն քարին, որի վրա հենց նոր նստեցի: Հայացքս պարզեցի քո սև աչքերում վաղուց սառած այն պատկերին, որն ինձ այնքա՜ն հարազատ էր դարձել: Ինչու՞ են հիշողություններն այսքան ցավոտ: Երանի՜ չլինեին… երանի կարողանայի մեկընդմիշտ ջնջել հիշողությանս մեջ քանդակված պահերը… քո սև աչքերը…
Ջնջելն անհնար է: Իսկ գուցե և բնավ հարկավոր չէ՞ մոռանալ այն ամենը, ինչ ժամանակին եղել է ապրելուդ միակ իմաստը… այնքա՜ն քաղցր պահեր…
Չէ, չեմ փորձի մոռանալ քեզ, քո տարբերվող ու գիժ մտքերը, ժպիտդ, որ շա՜տ հազվադեպ էր հայտնվում դեմքիդ, բայց անքա՜ն էր սազում…
Ասում են` ժամանակը մոռացնել է տալիս այն ամենը, ինչը չի կարող ջնջել ոչ մի ուրիշ իրադարձություն կամ երևույթ: Գուցե ինձ հետ էլ այդպես լինի: Գուցե մոռանամ այն ամենը, ինչն այնքան ամուր կապված է քեզ հետ: Ամեն, ամեն ինչ… գուցե… բայց ոչ երբեք իմ հոգին թափանցող ու այն տակն ու վրա անող քո սև աչքերը…
Այնքան կցանկանայի հեռանալուցս առաջ ինձանից մի մասնիկ թողնել: Իմանայիր, որ եղել եմ այստեղ… որ դեռ հիշում եմ, հիշում ամեն ինչ… Կամ էլ չէ, հուսով եմ կզգաս, չէ՞ որ նման ենք իրար…
Գնացի` լուռ ու թեթևացած…

Դու կաս…

Զգում եմ ներկայությունդ, շնչում եմ քո բույրով հագեցած օդը, լսում եմ ձայնդ…

         Դու կաս, ես հավատում եմ, թեպետ չգիտեմ, թե որտեղ ես, ինչ ես անում, ում հետ ես, ինչպիսին ես…

Գիտեմ, որ մի օր հանդիպելու ենք, բայց եր՞բ, չգիտեմ… Միայն գիտեմ, որ այդ օրն իմ կյանքը փոխվելու է… քո շնորհիվ…

Ու գիտե՞ս ինչ` կարևոր չի, թե հիմա որտեղ ես, կարդում ես արդյոք այս տողերը, թե ոչ… կարևոր չի, թե ինչ ես անում, ում հետ ես, ինչպիսին ես… 🙂

         Միայն մի բան է կարևոր… այն, որ ԴՈՒ ԿԱՍ…

Իմ եղանակը

        Ոգեշնչված Սևակ հանճարով` մեջս մի բան արթնացավ… իմ եղանակը…

            Հիմա երևի ծիծաղել ուզեցիք: Հաստատ 🙂 : Բայց վստահ եմ` բոլորդ էլ սրտի խորքում երազում եք ձեր եղանակի գոյության մասին,  գուցե և երբեք չեք էլ գիտակցել:

            Ուրեմն այսպես: Արթնացա: Ամառ է… օ՜ ինչ տոթ է: Մի՞թե սա է այն երկար սպասված եղանակը, որի մասին փափագել եմ ամբողջ ձմեռ: Չէ՛, հաստատ սա չէ… ուրե՞մն: Դժգոհելու շատ պատճառ չկա, մանավանդ, եթե ապրում ես այնպիսի չքնաղ երկրում, ինչպիսին իմն է… Հայաստա՜ն… բայց…

            Ախր ամա՜ռ է: Չէ՞ որ ես այնքա՜ն երկար եմ սպասել արձակուրդներիս: Վերջապես կարող եմ հանգստանալ, վայելել կյանքն առանց դասերի մասին մտածելու: Հանգի՜ստ…օ՜, ինչ լավ բան է, չէ՞… հանգի՜ստ… խաղաղությու՜ն…
            Բայց արի ու տես, որ հանգստի մասին մտածել անգամ անկարող ես: Ամբողջ միտքդ ջանում ես սևեռել միայն մի խնդրի լուծման ուղղությամբ. ինչպե՞ս հովանալ… ախր շա՜տ շոգ է…
            «Ոչի´նչ»,-մտածում ես: «Շուտով աշու՜ն է, ա՜խ աշու՜ն, մրգե՜ր, սառն օ՜դ, տերևնե՜ր, որոնք խշխշում են ոտքերիդ տակ… ի՜նչ հավես է, չէ՞…»
            Եկավ աշունը: Ախր ի՞նչն է հավես: Անդադար անձրև՞ը, ամպամած երկի՞նքը, թե՞ թախիծը, որն անհնար է չզգալ պատուհանից դուրս նայելիս: Ա՜խ թախի՜ծ… թախի՜ծ… կարո՜տ… սպասու՜մ (չգիտես էլ` ում ես սպասում): Չէ´, շա՜տ տխուր է…
            Ձմե՜ռ, ձմե՜ռ… սիրում եմ ձմեռը: Գուցե ամենասիրածս տոնի համար… Ամանո՜ր… (չգիտեմ Ամանո՞րն եմ ավելի շատ սիրում, թե՞ ծննդյանս օրը): Բայց չէ´, ցու´րտ է… ուզում ես կծկվել մի անկյունում ու տաքանալ, տաքացնել հոգիդ… Կարծում եմ մարմնի սառնությունը բերում է հոգու ջերմության պակասի… հա´, հա´, այդպես է, չծիծաղեք… Ու նորից սպասու՜մ, սպասու՜մ, թե ե՞րբ է գալու ԳԱՐՈՒՆԸ: Այո՜, մտածում ես` գուցե հենց գարունն է երազներիդ եղանակը: Ախր գարունն այդքան գովերգել են մեր մեծերը, հանճարնեը: Ուրեմն մի բան գիտեն, չէ՞… Գարու՜ն, պայծառ գարու՜ն, կանա՜չ…
            Գարունն էլ եկավ: Է՜… էս գիժ ամիսն էլ համը հանեց: Ախր չի թողնում հանգիստ ապրել: Չէ´, սա էլ չի…
            Այսպես ամբողջ տարի սպասում եմ մի հրաշքի… իմ եղանակին, որը կստիպի ապրել` կարծես ականջիդ շշնջալով «Ապրի՛ր, կյանքը հիասքա՛նչ է…»
            Ախր շատ լավն է իմ եղանակը: Ուրախ, կանաչ, տաք, հով, մեղմ քամի, մթնշաղ, պայծառ արև… Բայց դե չկարծեք, թե իմ եղանակն իդեալական է, չէ՞ որ այդպիսի ոչինչ չկա: Այն էլ ունի թերություն, չնայած` դեռ չեմ մտածել, թե որն է …
            Հուսով եմ Սևակն ինձ կների իր չքնաղ տողերից մեկ բառ փոխելու համար.
                   Իսկ ու՞ր է տարվա ի´մ եղանակը,
                   Այն հինգերորդը… մի՞թե չի գալու…
            Իսկ գուցե և դա էլ հենց իր թերությունն է… Ա՜ թող լինի այդպես, ես հո գիտեմ, որ այն չի գալու…
                                                                                                                                                                                                         Հեղինակ` Անի Խեչոյան