Tag Archive | Գաղտնիք

The Secret (Գաղտնիքը)

Նրանք, ովքեր դիտել են The Secret ֆիլմը կամ կարդացել են համանուն գիրքը, հավանաբար տեղյակ են այն մասին, ինչ գրել եմ: Բայց վստահ եմ, որ շատ քչերին է բախտ վիճակվել իմանալ ԳԱՂՏՆԻՔԸ:

ԳԱՂՏՆԻՔԸ փոխանցվել է դարերով… Այն իմացել են աշխարհի ամենաբացառիկ կարողությունների տեր մարդիկ ` Դա Վինչին, Գալիլեյը, Բեթհովենը, Էդիսոնը, Էյնշտեյնը…

<< Գաղտնիք >> գիրքը բացահայտում է, թե ինչպես դու կարող ես փոխել կյանքիդ յուրաքանչյուր կողմը: Դու կարող ես վերափոխել ցանկացած տխրություն ու տառապանք ուրախության, առողջության և ուժի:

Ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչինչ չկա: Չկան սահմաններ: Այն ամենը, ինչ դուք մտածում եք, կարող է լինել ձերը, եթե դուք օգտագործում եք գաղտնիքը:

Շատերը սա հիմարություն կհամարեն, բայց ես անկեղծորեն հավատում եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում քո կյանքում, հենց ինքդ ես մագնիսի պես ձգել դեպի քեզ: Դա այն ամենն է, ինչ դու մտածում ես:

<< Ձեր յուրաքանչյուր միտքը իրականություն է ` մի ուժ >> :

Փրենթես Մալֆորդ

<< Այն, ինչ մենք հիմա ենք, արդյունքն է նրա, ինչ մենք մտածել ենք: Եթե մարդը խոսում և պատկերացնում է վատ մտքով, ցավը ուղեկցում է նրան: Եթե մարդը խոսում և պատկերացնում է մաքուր ու բարի մտքով, ուրախությունը հետևում է նրան և երբեք չի լքում, ինչպես ստվերը >> :

Բուդդա

Աշխատեք մտածել միայն պոզիտիվ: Մի մտածեք վատ բաների մասին, եթե նույնիսկ դեմ եք դրանց: Օր.` ոչ թե մտածեք պարտքեր չունենալու, այլ մեծ շահույթ ունենալու մասին: Քանի որ տիեզերքն ընկալում է <<պարտք>> բառը, և այդ դեպքում չզարմանաք, եթե ձեր պարտքերը շատանան: