Tag Archive | հարգանք

Սիրո մասին (20 աֆորիզմ)

1. Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: (Աբելար)

2. Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչընդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում: (Անույ)

3. Իսկական սերը, ինչպես հայտնի է, անողոք է: (Բալզակ)

4. Նրանք, ովքեր սիրում են, կա´մ ոչինչ չեն կասկածում, կա´մ էլ կասկածում են ամեն ինչ: (Բալզակ)

5. Մարդ չի կարող սիրել կյանքում երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը: (Բալզակ)

6. Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով: (Բարբե դը Օրևիլյի)

7. Ե´վ սիրել, և´ իմաստուն լինել անհնարին է: (Բեկոն)

8. Սերը մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է: (Բեդել)

9. Սերը նման է հաջողության. նա չի սիրում, որ իրեն հետապնդեն: (Գյոթե)

10. Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ: (Գրենգոր)

11. Սերն առանց հարգանքի չի կարող ոչ հեռու գնալ, ոչ վեր բարձրանալ, դա մի թևանի հրեշտակ է: (Դյումա որդի)

12. Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը: (Դյումա որդի)

13. Սերը նույն բարությունն է, նույն ներքին լույսը, որ ողողում է մարդուն ու պարգևում նրան անսպառ ջերմություն: (Թելման)

14. Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է: (Ժերֆո)

15. Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը: (Լաբրյուեր)

16. Պատանու սիրո առաջին նշանը երկչոտությունն է, աղջկանը` համարձակությունը: (Հյուգո)

17. Սիրող մարդու զայրույթը կարճատև է: (Մենանդրոս)

18. Սիրահարվելը դժվար չէ, դժվարը խոստովանելն է: (Մյուսե)

19. Սերը մեծագույն ուսուցիչ է: (Մոլիեր)

20. Սերը նման է համաճարակային հիվանդության. որքան շատ ենք մենք սարսափում նրանից, այնքան ավելի անպաշտպան ենք նրա դեմ: (Շամֆոր)