Tag Archive | Ուրախ

Անհաջող օրդ դեպի լավը փոխելու 5 հասարակ եղանակ:

      Image Թույլ մի տուր, որ վատ առավոտը փչացնի ամբողջ օրդ: Օգտագործիր հետևյալ մտավոր խորամանկությունները` փոխելու տրամադրությունդ:

1. Հիշիր, որ անցյալը հավասար չէ ապագային:

Չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է “անհաջողությունների գիծը”: Պատճառը, որ մարդիկ հավատում են նման անհեթեթությանը, այն է, որ մարդկային ուղեղը օրինակներ է ստեղծում պատահական իրադարձություններից և հիշում է հետագայում կատարվող բոլոր այն իրադարձությունները, որոնք համապատասխանում են այդ օրինակներին: Պետք չէ կենտրոնանալ սխալների վրա` փորձելով գտնել դրանց պատճառները: Ավելի լավ է ընդհանրապես մի մտածիր դրանց մասին:

2. Խուսափիր գուշակություններ և “մարգարեություններ” անելուց:

Եթե դու հավատաս, որ օրվա մնացած հատվածը անցնելու է ճիշտ այնպես, ինչպես նախորդն էր, ապա ամեն վայրկյան ինչ-որ բան ասելուց կամ անելուց հետո քեզ կթվա, որ քո կանխատեսումներն իրականանում են:

3. Փոխիր “լավի” և “վատի” քո պատկերացման սահմանները:

Մտածիր, որ լավ օրը այն օրն է, երբ դու տանիք ունես գլխիդ վերևում: Նույն կերպ, վատ օրը այն օրն է, երբ ինչ-որ մեկը գողանում է քո մեքենան կամ ջարդ ու փշուր անում այն, կամ էլ թալանում քեզ` ավիրելով տունդ:  Այսպիսի սահմանումները ուրախ լինելը դարձնում են հեշտ, իսկ տխուր լինելը` դժվար:

4. Լավացրու մարմինդ ֆիզիկապես:

Քո ուղեղը և մարմինը գտնվում են փոխներգործող ցիկլի մեջ. վատ տրամադրությունը դարձնում է քեզ հոգնած, որն էլ ավելի է վատացնում տրամադրությունդ: Զբոսնիր կամ աշխատիր ուտել ինչ-որ օգտակար սնունդ:

5. Ինչ-որ հրաշքի սպասիր:

Մտածիր, որ ուր որ է քո շուրջը ինչ-որ հրաշք է կատարվելու: Այո, այո, հենց քո կողքին, քեզ հետ, հենց հիմա, ուր էլ որ գնաս: Եվ առհասարակ, հրաշքի սպասիր ոչ միայն վատ օրերին, այլ ամեն օր:

Advertisements