Tag Archive | Քեզանից հետո

Հիշում եմ / Սև աչքերդ

Անցնում էի այն վայրով, որտեղ առաջին անգամ քեզ տեսա: Գիտեի, որ ժամանակիդ մեծ մասն այնտեղ էիր անցկացնում: Արդյոք պահպանե՞լ էիր սովորությունդ: Չգիտեմ: Բայց տարօրինակ զգացողություն ունեցա: Ինձ թվաց, թե ընդամենը մի քանի րոպե առաջ նստած էիր այն քարին, որի վրա հենց նոր նստեցի: Հայացքս պարզեցի քո սև աչքերում վաղուց սառած այն պատկերին, որն ինձ այնքա՜ն հարազատ էր դարձել: Ինչու՞ են հիշողություններն այսքան ցավոտ: Երանի՜ չլինեին… երանի կարողանայի մեկընդմիշտ ջնջել հիշողությանս մեջ քանդակված պահերը… քո սև աչքերը…
Ջնջելն անհնար է: Իսկ գուցե և բնավ հարկավոր չէ՞ մոռանալ այն ամենը, ինչ ժամանակին եղել է ապրելուդ միակ իմաստը… այնքա՜ն քաղցր պահեր…
Չէ, չեմ փորձի մոռանալ քեզ, քո տարբերվող ու գիժ մտքերը, ժպիտդ, որ շա՜տ հազվադեպ էր հայտնվում դեմքիդ, բայց անքա՜ն էր սազում…
Ասում են` ժամանակը մոռացնել է տալիս այն ամենը, ինչը չի կարող ջնջել ոչ մի ուրիշ իրադարձություն կամ երևույթ: Գուցե ինձ հետ էլ այդպես լինի: Գուցե մոռանամ այն ամենը, ինչն այնքան ամուր կապված է քեզ հետ: Ամեն, ամեն ինչ… գուցե… բայց ոչ երբեք իմ հոգին թափանցող ու այն տակն ու վրա անող քո սև աչքերը…
Այնքան կցանկանայի հեռանալուցս առաջ ինձանից մի մասնիկ թողնել: Իմանայիր, որ եղել եմ այստեղ… որ դեռ հիշում եմ, հիշում ամեն ինչ… Կամ էլ չէ, հուսով եմ կզգաս, չէ՞ որ նման ենք իրար…
Գնացի` լուռ ու թեթևացած…

Advertisements

Փոխվել եմ…

Իսկ ես տխուր եմ…

Տխուր եմ նորից… տխուր ինչպես միշտ…

Ինչու՞ է կյանքն այսքան ատելի:

Մի՞թե չի լինի այն ուրախ օրը…

Չէ´, ես կսպասեմ. գիտեմ, որ կգա:

Կապացուցեմ ես դեռ շատ շատերին,

Որ կարող եմ դեռ լիաթոք խնդալ…

Եվ այդ ժամանակ նա կնախանձի, կնյարդայնանա,

Բայց ուշ կլինի…

Էլ չե´մ մտածի… չե´մ արցունքոտվի,

Իսկ քո աչքերը կթրջվեն հանկարծ…

Այս անգամ արդեն առաջին անգամ քո տխրությունից, քո թույլ նյարդերից…

Դու մի մտածիր, թե այդքան չար եմ,

Ուղղակի ես էլ ինձ սիրել գիտեմ…

Իսկ այն ժամանակ, ոչ վաղ անցյալում

Ես կործանում էի իմ կյանքը ու ինձ…

Եվ ով էր այդժամ ինձ գնահատում:

Իհարկե ոչ ոք…

Ինչքան հիմար էի, ինչքան միամիտ…

Մի՞թե չէի տեսնում քո ճղճիմ հոգին,

Որը չի խղճում ու չի էլ խղճա կյանքում ոչ մեկին…

Միայն ինձ այնժամ պետք չէր քո խիղճը…

Պետք էր զուտ մի բան. քո անկեղծ սերը,

Որը չստացա չգիտեմ ինչու…

Գիտեմ` սիրում էիր, գիտեմ` ցավում էր այն չեղած սիրտդ…

Իսկ արտաքինից այնքան հանգիստ էիր,

Որ ես ի ներքուստ ինձնից զզվում էի…

Չէ, ինչ էլ լինի, ոնց էլ որ ապրենք

Անչափ ՈւՐԱԽ եմ, որ էսպես ստացվեց…

Միայն մի բան եմ հիշեցում անում.

Ափսոս, որ կյանքում

Երջանկությունը ուրախությունից շատ է տարբերվում…

 

Հեղինակ` Նարինե Ավետիսյան

Քեզանից հետո

             Ինչու՞  հեռացար… Ինչու՞…
             Եթե մտածում ես, թե քո հեռանալով ի՞նձ վնասեցիր, ապա սխալվում ես…
             Եթե մարդիկ կարծում են, թե քե՞զ վնասեցիր,ապա սխալվում են…
             ՈՒրեմն ի՞նչն է փոխվել քեզանից հետո… Գուցե ամեն ի՞նչ…
             Լուսինն այլևս կարծես չի ժպտում, արևն այլևս չի ջերմացնում: Ջուրը կարծես ծարավ չի հագեցնում, հողը կարծես դառը պտուղներ է տալիս…
             Իսկ միգուցե փոխվել եմ միայն ե՞ս…
             Կարծես աչքերիցս ընկնող արցունքի կաթիլները դառն են… Սրտիս ծարավը ոչինչ չի հագեցնում… Ես այլևս չեմ ժպտում…
             Ինչու՞… Կարո՞ղ ես պատասխանել գոնե այս մեկ հարցին: Իհարկե ո՛չ: Չէ՞ որ քեզ համար արդեն միևնույն է, թե ես ի՞նչ եմ հարցնում, թե ի՞նչ եմ զգում…
             Դու հեռացել ես, ինձ մոռացել ես, ամեն ինչ ավարտվել է: Դու իմ կողքին չես, դու ունես քո կյանքը և ի վերջո նոր սեր…
             Իսկ ե՞ս… Ես ի՞նչ…
             Ի՞նչ կարող է ասել քարը, երբ նա անշունչ է: Ինչպե՞ս կարող է լուսինը լուսավորել երկինքը, երբ չկա արևը: Ինչպե՞ս կարող է ծաղիկը ծաղկել, երբ չկա այնքան ցանկալի արևի ջերմությունը: Եվ ի վերջո, ի՞նչ կարող է զգալ քարացած սիրտը` իմ սիրտը:
            Ոչի՛նչ… Ոչի՛նչ…
            Բայց ցավում է հոգիս, մարդկային հոգին, որ ընդունակ հիշելու ամեն ինչ: Հիշելու՜… Հիշեցնելու այն ամենը ինչ կապված է քեզ հետ:
           Հիշողություննե՛ր,որոնք կրծոտում են հոգիս: Վերքե՛րը քո սիրո, որ դեռ չեն սպիացել և…            Քեզանից հետո՞…
           Այս ամենը համապատասխանում էր մինչև այժմ ունեցած հոգեվիճակիս, իսկ հիմա՞…      Շնորհակա՛լ եմ…Շնորհակա՜լ եմ, որ դու հեռացար: Գիտե՞ս ինչու: Որովհետև քեզանից հետո ավարտվեց այն հեքիաթային աշխարհը, որը վաղուց դադարել էր տարբերվել իրականությունից, որտեղ ցավից ու խավարից բացի ուրիշ ոչինչ չկար:
          Արցունքներ չկա՜ն… Ես ժպու՜մ եմ… Ես շնչու՜մ եմ… Ես երջանի՜կ եմ… Ես ապրու՜մ եմ… Եվ այս ամենը, քո հեռանալու շնորհիվ, քանի որ հեռանալով, դու սկիզբ դրեցիր այս նոր հեքիաթային աշխարհին`«Ես հավատում եմ հրաշքներին…»:
                                                                                        Հեղինակ` Անահիտ Սերոբյան