Tag Archive | Love

Friday Night Muse…

Miss our ghost train,
Tears of rain lying on windows,
Magic warm breath
Frozen fingers
Our future on the glass…

/* 30. 10. 15 */

5c856eb25b3e1fc73f244a7686864411_xl

Advertisements

Տգեղ աղջիկներ չկան (Վարդգես Պետրոսյան, պատմվածք)

Image

— Հիմա արդեն հիշեցի,- ասացի ես,- դե մենք միասին մի անգամ ենք հանդիպել, այն էլ՝ հեռախոսով: Իսկ նամակը, իհարկե, չեմ մոռացել, թեպետ չորս տարի է անցել:

— Չորս ու կես,- ուղղեց աղջիկը,- երևի ձեր կյանքում շատ բան է փոխվել:

— Հեռախոսի համա՞րը: Փոխվել է:- Հետո ինչ ասել:- Իսկ ձեր կյանքո՞ւմ:

— Նույնն է, համարյա նույնը: Իսկ հեռախոսի համար հիմա էլ չունեմ:

Ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Ես փորձեցի վերհիշել աղջկա նամակը, որ նա գրել էր տարիներ առաջ: Տխուր, անսովոր մի պատմություն էր, սիրո պատմություն, այդքանը մտաբերեցի, բայց մեջս մանրամասներ չարթնացան: Իմ լռությունը երևի երկարեց:

— Չգիտեմ ինչու զանգահարեցի, — ասաց աղջիկը:

Երևի նեղսրտեց, որ ոչինչ չեմ հարցնում:

— Որտեղի՞ց եք զանգահարում,- ի վերջո ասացի:

— Ընկերուհիս տանը չէ,- մի պահ լռեց,- նոր գնաց կաթի: Ես էլ հանկարծ մտածեցի զանգահարել: Ձեր նոր հեռախոսը երեկ եմ պարզել:

— Չե՞ք ամուսնացել,- ինչ հիմար հարց:

Նա ծիծաղեց, ինձ թվաց՝ դառը ծիծաղ էր:

— Մի գիտնական էր ուզում: Քսան տարով մեծ է:- Ասաց:

— Եվ ի՞նչ…

— Շատ խելոք մարդ է:

— Դե, եթե խելոք է…

— Խելո՞ք… Այդ դեպքում ավելի լավ չի՞ ամուսնանալ, ասենք, հաշվիչ մեքենայի հետ կամ հանրային գրադարանի:

Ես ծիծաղեցի: Իսկ նա փոքր-ինչ լռելուց հետո ասաց.

— Ես դեռ սիրում եմ նրան:

— Ո՞ւմ,- հետո հանկարծ մտաբերեցի. իհարկե, նրա մասին է խոսքը: Բայց մի՞թե,- ո՞ւմ…

— Տեսնում եմ, որ նամակս մոռացել եք:

— Չէ, ինչ եք ասում, ես նույնիսկ պահում եմ ձեր նամակը, թղթերիս մեջ է:

Նա դարձյալ լռեց:

— Ես վերջերս ձեր պատմվածքներից մեկը կարդացի,- ի վերջո ասաց նա, մի տող հետաքրքիր թվաց: Հերոսներից մեկն ասում է, թե իր կարծիքով տգեղ աղջիկներ չկան: Դուք է՞լ նույն մտքին եք:

— Իհարկե,- ինչ լավ էր, որ նամակն, այնուամենայնիվ, արթնացավ իմ մեջ. այո, ինձ հետ խոսող աղջիկը գեղեցիկ չէ, նա ինքն էր գրել, հիշեցի, դա դառը և տխուր նամակ էր,- ես կարծում եմ…

— Այդ դեպքում, խնդրում եմ, գրեք այդ մասին:

— Չէ՞ որ գրել եմ, ինքներդ հիշեցիք:

— Չէ, միայն այդ մասին, վերնագիրն էլ այդպես դրեք, խնդրում եմ: Գտեք իմ նամակը, եթե չեք կորցրել, նորից կարդացեք: Ես էլի կզանգահարեմ:

Եվ դրեց խոսափողը:

Ես քրքրեցի թղթերս և նամակը գտա: Ահա այն բառացի.

«…Ես ուսանողուհի եմ, լրացել է քսանմեկս: Մի շաբաթ առաջ դիմակահանդես էինք կազմակերպել, սրճարանում: Հրավիրել էինք տարբեր տեղերից: Ամենքս դիմակներով էինք, նույնիսկ մեր կուրսեցիներին անհնար էր տարբերել: Շատ ուրախ էր: Ինձ պարի հրավիրեց մի երիտասարդ: Նա ևս դիմակով էր: Ասաց, որ մեր ինստիտուտից չէ: Հրավիրեց նաև երկրորդ պարին: Ինչ կարելի է խոսել պարի ժամանակ: Ես անունս և կուրսս չասացի: Ողջ երեկո նա ինձնից չհեռացավ: Միայն հինգ րոպեով դուրս եկավ և վերադարձավ մի փունջ ծաղիկ ձեռքին: Ոչ մի տղա դեռ ծաղիկ չէր նվիրել: Երևի ծիծաղելի խոստովանություն է: Երևի: Դե, տղաները ծաղիկ նվիրում են միայն գեղեցիկ աղջիկներին: Ես տեսա, որ նա հևում է, երևի վազել էր: Հետո մենք նորից պարեցինք: Նա ինձ սուրճ հյուրասիրեց, մի-մի բաժակ գինի խմեցինք: Կարմիր գինի էր: Գլուխս պտտվում էր երջանկությունից: Կծիծաղեք երևի: Ինչ լավ է, որ մարդիկ դիմակահանդես են հնարել. չէ՞ որ եթե նա ինձ առանց դիմակ տեսներ, հազիվ թե հրավիրեր պարի կամ ծաղիկ նվիրեր: Նրա դիմակը միայն աչքերն էր ծածկում, թխահեր էր: Խոսեցինք, հիմա չեմ կարող ասել ինչի մասին: Նա նորից հարցրեց անունս, ասաց, որ տուն կուղեկցի: Ես նրան ուրիշ անուն ասացի, հետո խաբեցի, թե քրոջս հետ եմ և շատ մոտիկ եմ ապրում: Հետո էլի խոսեցինք, նա շատ բան պատմեց իր մասին: Երկրաբան էր, այս տարի կավարտի: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք հաջորդ օրը, երեկոյան: Իհարկե, առանց դիմակների, ծիծաղեց նա, իսկ ես տխրեցի: Պայմանավորվեցինք. Ես ասացի, որ կհագնեմ բաց կապույտ զգեստ և ձեռքիս հովանոց կլինի:

Ամբողջ օրը ես մտածում էի նրա մասին, առավոտյան նույնպես: Կարող եք թեթևամտություն համարել: Չեմ վիճի, բայց չէ՞ որ ասում են, որ կա նաև սեր՝ առաջին հայացքից: Մի խոսքով, երեկոյան ես գնացի պայմանավորված սրճարանը: Գնացի նույնիսկ կես ժամ շուտ, անհամբեր էի: Հագել էի բաց կապույտ շորս, բայց հովանոց չէի վերցրել: Նստեցի երրորդ սեղանին (ինչպես պայմանավորվել էին): Նա եկավ ճիշտ ժամին, հենց երևաց դռների մոտ, ճանաչեցի: Հայացքով նա որոնեց-գտավ երրորդ սեղանը, ուշադիր քննախույզ նայեց ինձ: Նա շատ գեղեցիկ աչքեր ուներ: Սեղանին չմոտեցավ, այսինքն՝ իմ սեղանին: Ուրիշ տեղ նստեց, անընդհատ մուտքին նայելով նստեց մի ժամի չափ: Մեկ-երկու անգամ նայեց ինձ, բայց շատ թեթև, մի ակնթարթ: Ես ամեն ինչ հասկացա, սիրտս նվաց ցավից: Հետո նա գնաց: Ուզեցի վեր կենալ, վազել նրա հետևից: Չկարողացա: Ճի՞շտ արեցի: Չգիտեմ, բայց ի՞նչ անեի: Ես հասկացա. նա ուրիշ դեմք էր որոնում, իսկ ես գեղեցիկ չէի: Ես չեմ հավատում գրքերին, այսպես կոչված հոգեկան սիրուն: Եթե աղջիկը գեղեցիկ չէ, ո՞ւմ է նա հարկավոր… Վերջ: Դրա համար էլ ուզում եմ հարցնել ձեզ. ո՞ւմ է պետք ձեր թերթի սկսած տաղտկալի խոսակցությունը սիրո, մտերմության մասին: Եթե գեղեցիկ լինեի, առանց ձեր խորհուրդների էլ կգտնեի նրան (ավելի ճիշտ՝ նա կգտներ ինձ), եթե գեղեցիկ չեմ, ինչո՞վ դուք պիտի օգնեք: Բայց տխուր եմ, մի շաբաթ է տեղ չեմ գտնում այս մեծ, անհասկանալի աշխարհում: Սիրում եմ նրան: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով: Անիծում եմ ինձ, որ տգեղ եմ, ատելությամբ եմ նայում բոլոր գեղեցիկ աղջիկներին, նույնիսկ քրոջս, որին ամեն օր հազար տղա է զանգ տալիս: Ասացեք, ի՞նչ անեմ, և ինչո՞ւ են ծնողները տգեղ աղջիկներ լույս աշխարհ բերում…»:

Ահա և բոլորը:

Երկրորդ օրը նա ինձ կրկին զանգահարեց:

— Կարդացի՞ք:

— Կարդացի:

— Եվ ի՞նչ:

— Պատմեք ինձ շարունակությունը:

— Շարունակություն չի եղել:

— Կարծում եմ՝ եղել է, թե չէ՝ ինչո՞ւ զանգահարեցիք:

— Դե ես ասացի, ձեր պատմվածքը…

— Միայն դա չէ: Միայն դա չէ: Երևի նորի՞ց եք հանդիպել:

Մի քանի վայրկյան աղջիկը լուռ էր, հետո ասաց.

— Հանդիպել եմ:

— Որտե՞ղ, ինչպե՞ս…

— Մի տարի առաջ ես ավարտեցի: Աշխատանքի նշանակեցին Սևանի ափին: Ո՞ր գյուղում, կարևոր չէ: Երևի գիտեք, որ կողմերում ոսկի են հայտնաբերել: Մի օր մեր ուսմասվարն ասաց, որ մի քանի երկրաբանի հրավիրել է դպրոց, որ երեխաներին պատմեն ոսկու մասին: Եկան: Եվ հանկարծ տեսնեմ՝ նա էլ: Ես չէի կարող սխալվել: Հետո, զրույցի ժամանակ հարցրի՝ երբ է ավարտել, հարցրի անունը: Նա էր:

— Հասկանում եմ,- չգիտես ինչու ասացի ես:

— Ահա և շարունակությունը, այսինքն՝ վերջը,- ասաց նա ու լռեց:

Ես ինչ կարող էի ասել: Ոչինչ: Մխիթարության կարիք չէ, որ նա ուներ: Եվ հետո՝ րոպե է լինում, որ մարդ մոռանում է անգամ ամենաառօրյա բառը, խոսքը, իսկ այդ պահին հարկավոր էր շատ խորունկ բառեր գտնել, որ ճշմարիտ լինեին, որ նա հավատար: Բայց իմ ներսում ոչինչ չկար, բացի տարօրինակ մի տխրությունից, հանկարծ այդ աղջկա վիշտը դառավ իմ սեփականը, սիրո նրա կարոտը՝ իմը, բայց ի՞նչ կարող էի ես անել: Անիծեցի չարաբաստիկ իմ պատմվածքը, իմ գրած թեթև-աննյութ տողը, թե տգեղ աղջիկներ չկան, թե գեղեցիկ են նրանք, ում սիրում են: Հիշեցի ուրիշ գրողների համանման տողեր. ինչ հեշտ է թղթին տալ որևէ միտք, որ չես ապրել ինքդ, որ քեզ պարզապես հնարավոր ու գեղեցիկ է թվում: Բայց ահա հեռախոսաթելի այն կողմում կենդանի մի կյանք է, մի լավ աղջիկ, որ պատասխան է ուզում:

— Դուք ինձ էլի կզանգահարեք՞,- ի վերջո հարցրի ես:

— Ես վաղը գյուղ եմ վերադառնում: Եվ հետո՝ ի՞նչ կարիք կա:

Մենք իրար ցտեսություն ասացինք:

Ես չգիտեմ, երբևէ նորից կզանգահարի՞ նա ինձ կամ կհանդիպե՞նք: Երևի չի զանգահարի: Բայց այս քանի օրը ես մտածում եմ նրա ասածների, նրա նամակի մասին: Հիմա, երբ փողոց եմ դուրս գալիս, նայում եմ այն աղջիկներին, որոնք այնքան էլ գեղեցիկ չեն: Հանկարծ հիշել եմ իմ մի ծանոթուհու ասածը. «Երբ թատրոն եմ գնում, վերցնում եմ առաջին կարգի տոմս: Ինձ չեն տեսնում և ես չեմ տեսնում ուրիշներին»: Երկու տարի առաջ լսած խոսք էր, ու ես հանկարծ անդրադարձա, որ նա՝ այդ իմ ծանոթուհին էլ գեղեցիկ չէ: Տարօրինակ ձևով ես սկսեցի նկատել մենակ զբոսնող, թատրոնում կամ կինոյում մենակ նստած աղջիկներին. մեծ մասամբ նրանք գեղեցիկ չէին: Ինձ լրջորեն սկսեց հալածել այն միտքը, թե նրանք ամենքը մի դիմակահանդես են ապրել և զսպված մի սեր ունեն իրենց հոգիների թաքուն, ամենաթաքուն ծալքերում:

Ես նամակի աղջկա մասին էի մտածում նաև մի քանի օր առաջ, երբ մեր գյուղում էի, ձորում: Երբ ձոր էի իջնում, իմ ազգականուհին ասաց. «Զարմանում եմ, ի՞նչ կա հիմա ձորում, որ գնում ես»: Ես նրան շատ կոպիտ պատասխանեցի. «Ոչինչ չկա, եթե ձորին նայես անասնաբույժի աչքերով, առհասարակ աշխարհում ոչինչ չկա, եթե աշխարհին էլ նայես իբրև անասնաբույժ»: Ազգականուհիս անասնաբույժ է, թեպետ տվյալ դեպքում խոսքը մասնագիտությանը չէ, որ վերաբերում էր: Ձորում աշուն էր, նույն խշշոցը, որ ես լսում էի քսան տարի առաջ: Ոտքերիս տակ տերևների դեղին փափկությունն էր, և ես հանկարծ խղճացի տերևներին: Ինչ լավ է, որ նրանք չեն զգացել իրենց մահը, չեն զգում, որ ես հիմա տրորում եմ իրենց մարմինը: Բայց քիչ առաջ, ձոր իջնելուց առաջ էր, որ աղջիկս ասաց. «Այգում պառկել էի չորացած տերևների վրա, մեկ էլ տեսնեմ տերևներն ինձ բան են ասում: Գիտե՞ս ինչ. ասում են՝ ինչ լավ է, որ դու պառկել ես մեզ վրա, մրսում էինք, տաքացանք: Ես էլ ամենամրսած տերևները հավաքեցի, բերի տաք սենյակը, մեղք են, չէ՞»: Աղջիկս ինը տարեկան է և հավատում է, որ տերևները նույնպես խոսել գիտեն և իրեն ասել են այդ բառերը: Կամ գուցե իրոք կա այդպիսի սքանչելի լեզու՝ տերևերեն, և աղջիկս գիտի այդ լեզուն: Առայժմ՝ գիտի: Երբ մեծանա, կմոռանա երևի:

…Իսկ ձոր իջնելիս ես նորից տեսա Մարիամիկին: Մեր դասարանի ամենասիրուն աղջիկն էր Մարիամիկը, հիմա էլ գեղեցիկ է: Բոլոր այս տարիներին, երբ էլ գյուղ եմ եկել, համարյա միշտ հանդիպել եմ նրան. պատահականություն է, թե ինչ, չգիտեմ: «Դեռ չե՞ս սիրահարվել», ամեն անգամ հարցրել եմ նրան:

Տարիներ շարունակ նույն պատասխանն էր տալիս.

— Ո՞վ կա, որ ում սիրես…

Վերջին երկու-երեք տարում իմ հարցն արդեն փոխվել է.

— Դեռ չե՞ս պսակվել:

Այս անգամ էլ, մեքենաբար, ասացի նույն բառերը: Մարիամիկը ոչինչ չասաց, ինձ նայեց անսովոր տխուր մի հայացքով: Միշտ նա պատասխանում էր կծու մի նախադասությամբ, հիմա ոչինչ չասաց: Ես տեսա, որ նրա ճակատին, կոպերի տակ կնճիռներ կան, իսկ մազերն անփույթ թափված են ուսերին. Մարիամիկը չսանրվա՞ծ…

— Ի՞նչ է պատահել, Մարիամիկ:

— Ոչինչ,- կամաց ասաց նա,- ոչինչ, ամենավատն այն է, որ մարդու հետ այլևս ոչինչ չի պատահում…

Ես հիմա չեմ հիշում, թե ուրիշ ինչի մասին խոսեցինք: Բաժանվեցինք սառը, օտարների պես, նա տխուր էր: Ես հիմա նայում եմ մեր ձորին, որ տերևների գերեզմանատուն է դարձել ու մտածում Մարիամի մասին: Ինչո՞ւ նրան չսիրեց ոչ ոք: Չէ՞ որ նա գեղեցիկ էր, նույնիսկ հիմա էլ գեղեցիկ է: Եվ ինչո՞ւ ինքը չսիրեց… Ինչո՞ւ: Ձորը խշշում է, երևի միայն նա գիտի պատասխանը, իսկ ես չգիտեմ ձորերեն: Աղջիկս լիներ, կհարցներ ձորին, և ձորը, երևի, կպատասխաներ… Հիշում եմ նամակի աղջկան: Ես ի՞նչ կարող էի քեզ պատասխանել, սիրելի, տխուր աղջիկ: Գուցե պարզապես գրե՞մ ինչպես եղել է, ու թող մարդիկ փոքր-ինչ տխրեն քո սիրո պատմությամբ: Ի՞նչ իմանաս, գուցե կկարդա նաև նա՝ դիմակահանդեսի քո տղան: Երևի ամեն մարդ ունի կամ պետք է որ ունենա իր տերևերենը: Եթե նա դեռ չի մոռացել այդ լեզուն, ինքը կգտնի քեզ: Իսկ եթե չգիտի տերևերեն, ես ինչո՞վ օգնեմ…

Չգիտեմ երբ, չգիտեմ որտեղ՝ արևելյան մի երգ եմ լսել: Մեղեդին վաղուց եմ մոռացել, իսկ բառերը հիշում եմ մոտավորապես. «Անձրևը ջերմ է ու վարար,անձրևը թափվում է և այգու վրա, որ կարոտ է ջրի, և ժայռերի, որոնց ինչին է պետք անձրևը: Սերն էլ այցի է գալիս և նրան, ում կսիրեն, և նրան, ում չեն սիրի երբեք, երբեք»:

Չգիտեմ՝ ինչու եմ հիշում այդ երգը:

Մարիամիկ, Մարիամիկ… Ես նորից տեսնում եմ մեր դասարանի գեղեցկուհուն, և նա կրկին տասնյոթ-տասնութ տարեկան է՝ բոցի պես խլրտուն, տաք ու ցանկալի:

Տարօրինակ է աշխարհը:

…Իսկ նամակի աղջկա համար միայն մի բան կարող եմ անել. այս պատմվածքին դնում եմ նրա խնդրած վերնագիրը: (Հիշում եմ, հեռախոսային մեր զրույցի վերջում նա անսպասելիորեն հարցրեց. «Իսկ դուք, օրինակ, կսիրեի՞ք տգեղ աղջկա…»: Այն ժամանակ ես կարկամեցի: Հիմա՞… Չգիտեմ):

*

Image

Լավը սկիզբն է: Վատը դեռ վախճանը չէ, դա պարզապես խոչընդոտ է: Ինչ որ ճշմարիտ է՝ անմահ է: Ոչ մի բան այնպես ճշմարիտ չէ, ինչպես սերը: Սերը ամեն ինչի գագաթնակետն է, բարձրագույն մեծությունը. եզակի և միակ: Դա երեքն է, յոթը, ինը, տասնմեկն ու մնացած մեծությունները՝ ձուլված մի մեկ հրաշալի ամբողջության մեջ: Սիրեցեք Աստծուն: Սիրեցեք կնոջը ձեր: Սիրեցեք որդուն ձեր: Սիրեցեք մերձավորին ձեր: Սիրեցեք թշնամուն ձեր – այդ շանորդուն – սիրեցեք ինչ ուզում է լինի: Հնարավորություն տվեք այդ թշնվառին ուղղվելու՝ սիրեցեք նրան:

Վիլյամ Սարոյան

Հիշում եմ / Սև աչքերդ

Անցնում էի այն վայրով, որտեղ առաջին անգամ քեզ տեսա: Գիտեի, որ ժամանակիդ մեծ մասն այնտեղ էիր անցկացնում: Արդյոք պահպանե՞լ էիր սովորությունդ: Չգիտեմ: Բայց տարօրինակ զգացողություն ունեցա: Ինձ թվաց, թե ընդամենը մի քանի րոպե առաջ նստած էիր այն քարին, որի վրա հենց նոր նստեցի: Հայացքս պարզեցի քո սև աչքերում վաղուց սառած այն պատկերին, որն ինձ այնքա՜ն հարազատ էր դարձել: Ինչու՞ են հիշողություններն այսքան ցավոտ: Երանի՜ չլինեին… երանի կարողանայի մեկընդմիշտ ջնջել հիշողությանս մեջ քանդակված պահերը… քո սև աչքերը…
Ջնջելն անհնար է: Իսկ գուցե և բնավ հարկավոր չէ՞ մոռանալ այն ամենը, ինչ ժամանակին եղել է ապրելուդ միակ իմաստը… այնքա՜ն քաղցր պահեր…
Չէ, չեմ փորձի մոռանալ քեզ, քո տարբերվող ու գիժ մտքերը, ժպիտդ, որ շա՜տ հազվադեպ էր հայտնվում դեմքիդ, բայց անքա՜ն էր սազում…
Ասում են` ժամանակը մոռացնել է տալիս այն ամենը, ինչը չի կարող ջնջել ոչ մի ուրիշ իրադարձություն կամ երևույթ: Գուցե ինձ հետ էլ այդպես լինի: Գուցե մոռանամ այն ամենը, ինչն այնքան ամուր կապված է քեզ հետ: Ամեն, ամեն ինչ… գուցե… բայց ոչ երբեք իմ հոգին թափանցող ու այն տակն ու վրա անող քո սև աչքերը…
Այնքան կցանկանայի հեռանալուցս առաջ ինձանից մի մասնիկ թողնել: Իմանայիր, որ եղել եմ այստեղ… որ դեռ հիշում եմ, հիշում ամեն ինչ… Կամ էլ չէ, հուսով եմ կզգաս, չէ՞ որ նման ենք իրար…
Գնացի` լուռ ու թեթևացած…

Love Quotes

True love begins when nothing is looked for in return.

Antoine de Saint-Exupéry

Loving is never a waste of time.

Astrid Alauda

In dreams and in love there are no impossibilities.

Janos Arany

There is no surprise more magical than the surprise of being loved. It is God’s finger on man’s shoulder.

Charles Morgan

Being deeply loved by someone gives you strength, while loving someone deeply gives you courage.

Lao Tzu

We can only learn to love by loving.

Iris Murdoch

When you love someone, all your saved-up wishes start coming out.

Elisabeth Bowen

Love is the condition in which the happiness of another person is essential to your own.

Robert Heinlein

Love is being stupid together.

Paul Valery

True love stories never have endings.

Richard Bach

Love is the child of illusion and the parent of disillusion.

Miguel de Unamuno

If I had a single flower for every time I think about you, I could walk forever in my garden.

Claudia Ghandi

No one has ever loved anyone the way everyone wants to be loved.

Mignon McLaughlin

A loving heart is the beginning of all knowledge.

Thomas Carlyle

At the touch of love everyone becomes a poet.

Plato

Emotional…

Silence speaks very loudly but it is amazing how many people don’t take the time to listen.

When something bad happens, something good happens in return because no matter what you do somebody is looking out for you and you never know who that could be.

Dreams are the answers to questions that we haven’t yet figured out how to ask.

Life is so confusing, what we want we don’t get, what we get we are not satisfied with, what we expect never happens & what we hate generally repeats.

Why do we close our eyes when we pray, when we cry, when we kiss, when we dream. Because the most beautiful things in life are not seen but felt only by heart.

Sometimes you expect so much from others, but maybe it`s because you`d be willing to do it for them.

Time decides who you meet in life, your heart decides who you want in your life, but your behaviors decide who will stay in your life…

People change and forget to tell each other…